Լրահոս

22.11.2011 14:59


Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Սենեգալի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանը

Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Սենեգալի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սենեգալի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մամադու Սալիու Դիուֆը (նստավայրը` Մոսկվա):

Նախագահը շնորհավորել է դեսպանին` մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Նշելով, որ Հայաստանը կարևորում է Աֆրիկայում ու նաև աշխարհում աստիճանաբար իր դիրքերն ամրապնդող Աֆրիկյան միության հետ համագործակցությունը, Սերժ Սարգսյանը ողջունելի է համարել այդ միության ակտիվ անդամներից մեկը հանդիսացող Սենեգալի մասնակցությունը խաղաղապահ գործընթացներին և մշտապես հանդես գալը խաղաղության ու համագործակցության օգտին:

Երկուստեք կարևորվել է միջազգային կազմակերպությունների, այդ թվում նաև Ֆրանկոֆոնիայի շրջանակներում փոխգործակցությունը, որը զրուցակիցների համոզմամբ, կարող է լավ նախադրյալ դառնալ երկկողմ հարաբերությունների զարգացման ու ամրապնդման համար:

Նախագահ Սերժ Սարգսյանը և Սենեգալի դեսպանն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրների:

Այս խորագրի վերջին նյութերը