Լրահոս

20.07.2024 09:06


Ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ

Ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ

Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 20-ին, 21-ի գիշերը առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ:

Հուլիսի 21-ի ցերեկը, 22-24-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Քամին հյուսիսարևելյան է, 2-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն կրկին կնվազի ևս 2-3 աստիճանով:

Մայրաքաղաքում հուլիսի 20–ի ցերեկը կլինի 30-32 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +22...+24 աստիճան։

Այս խորագրի վերջին նյութերը