Աշխարհ

19.07.2024 21:27


Ջո Բայդենի ընտանիքը քննարկում է նախընտրական պայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը

Ջո Բայդենի ընտանիքը քննարկում է նախընտրական պայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ընտանիքը քննարկում է նախընտրական պայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է NBC-ն՝ հղում անելով քննարկումներին ծանոթ աղբյուրին։

Նշվում է, որ նախընտրական պայքարից դուրս գալը պետք է հնարավորություն տա Դեմոկրատական ​​կուսակցությանը հաղթելու Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին։

Ըստ աղբյուրների՝ նախընտրական պայքարի ազդեցությունը Բայդենի առողջության, գործող նախագահի ընտանիքի և Միացյալ Նահանգների կայունության վրա քննարկման կենտրոնում են:

Այս խորագրի վերջին նյութերը