Լրահոս

19.07.2024 17:03


Քաղաքային իշխանության անգործությունն ու ապիկար կառավարումը շարունակվում է (տեսանյութ)

Քաղաքային իշխանության անգործությունն ու ապիկար կառավարումը շարունակվում է (տեսանյութ)

Ահազանգեր՝ Կենտրոն և Ավան վարչական շրջաններից

Քաղաքային իշխանության անգործությունն ու ապիկար կառավարումը շարունակվում է։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը քաղաքացիներից ահազանգ է ստացել Կենտրոն վարչական շրջանի հետ կապված։ Մասնավորապես, Պուշկին-Կողբացի խաչմերուկում մեծ քանակի աղբ է կուտակված։ Ի դեպ, նույն պատկերն է նաև տարբեր վարչական շրջաններում։

Իսկ Պուշկին 42 հասցեի բակում անավարտ մնացած շինարարական աշխատանքների հետևանքով հսկայական փոս է գոյացել, որը վերածվել է աղբանոցի։ Բնակիչները նաև մտահոգություն ունեն, որ այդ փոսի պատճառով թուլանում են հարակից շենքի աստիճանավանդակի հիմքերը, և ամեն անգամ անձրևներից փլուզման վտանգ է առաջանում։

Մեկ այլ ահազանգ էլ ստացել ենք Ավան վարչական շրջանից։ Մարշալ Խուդյակով 44/7 հասցեում կուտակված շինաղբը օրերով չեն հավաքում։ Փողոցում էլ գարշահոտ ջրափոս է, իսկ լվացման աշխատանքներ չեն իրականացվում։

Բնակիչները քաղաքային իշխանություններից շուտափույթ լուծում են պահանջում։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը