«Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակներում «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության» նախաձեռնությամբ Երևանում այսօր անցկացվեց հայ-թուրքական գործարար համաժողովը։ Արդեն երկրորդ անգամ անցկացվող այս համաժողովին մասնակցելու համար Ստամբուլից, Անկարայից, Իգդիրից, Դիարբեքիրից, Կարսից Հայաստան է ժամանել 50-ից ավելի գործարար:
Նախ՝ համաժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Վանի երկրաշարժի զոհերի հիշատակը, այնուհետև մեկնարկած քննարկման ժամանակ TAPDC ընկերության ղեկավար Նոյան Սոյակն ընդգծել է, որ անգամ փակ սահմանի առկայության պարագայում առևտրաշրջանառությունը կազմել է 300 մլն դոլար: Նա նաև նշել է, որ այսօր հայ և թուրք գործարարներն առանց միջնորդների հանդիպում են միմյանց, իսկ առաջիկայում հնարավոր է՝ Երևանում թուրքական խանութներ լինեն, Թուրքիայում՝ հայկական:
«Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության» նախագահ Արսեն Ղազարյանը նկատել է, որ հայ և թուրք գործարարները շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել տնտեսական կապերի կայացման և զարգացման ուղղությամբ, և հեռանկարային ծրագրերի մասին են մտածում։
«Ես խոր համոզմունք ունեմ, որ Թուրքիայի ղեկավարությունը վերջապես կհասկանա իր սեփական ժողովրդի շահերը, անկողմնակալ քաղաքականություն կդրսևորի, կբացի սահմանները, որի արդյունքում մենք կունենանք նորմալ միջպետական հարաբերություններ, նորմալ փոխհամագործակցություն,- նշել է Ղազարյանը,–փորձում ենք այս հարաբերությունների զարգացմամբ Թուրքիայի կառավարությանը ցույց տալ, որ փակ սահմանների դեպքում էլ տնտեսությունները համագործակցում են։ Ուստի ժամանակն է, որ իրենք իրենց շահը հասկանան՝ առանց երրորդ երկրների շահը փայփայելու կամ հաշվի առնելու»:
Թուրք 50 գործարար ժամանել է Հայաստան

7or.am