Լրահոս

19.07.2024 12:43


Երևանում այրվել է կայանված «Mercedes-Benz»-ը. կան տուժածներ, որոնց վիճակը կայուն ծանր է

Երևանում այրվել է կայանված «Mercedes-Benz»-ը. կան տուժածներ, որոնց վիճակը կայուն ծանր է

Հուլիսի 18-ին, ժամը 21:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցի շենքերից մեկի մոտակայքոմ այրվում է կայանած ավտոմեքենա:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա. Մ.-ն և Է. Ք.-ն տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր։

Հրդեհը մարվել է ժամը 21:28-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը