Լրահոս

22.11.2011 14:27


Անուշ Սեդրակյան. «Իրեն սպառել է ոչ թե ՀՀԿ–ն, այլ այն մոդուլը, որով Հայաստանում իրականացվում է իշխանությունը»

Անուշ Սեդրակյան. «Իրեն սպառել է ոչ թե ՀՀԿ–ն, այլ այն մոդուլը, որով Հայաստանում իրականացվում է իշխանությունը»

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձել է ներքաղաքական մի շարք խնդիրների։

Խոսելով հրաժարականների շարքի ու դրանց պատճառների մասին` Սեդրակյանը հայտարարել է.

–Այս պաշտոնանկությունների շղթան միտված էր ոչ այնքան քաղաքական դաշտը բարենորոգելու համար, այլ դա, կարող եմ ասել, վերջին ռեսուրսն էր, որ իշխանությունը կարող էր օգտագործել։ Իրեն սպառել է ոչ թե ՀՀԿ–ն, այլ այն մոդուլը, որով Հայաստանում իրականացվում է իշխանությունը։ Եվ այս ամենը ներկայացվում է որպես համակարգային փոփոխություններ, բայց մենք գիտենք, որ անհատների փոփոխությամբ միշտ չէ, որ համակարգը փոխվում է... որպես կանոն՝ չի փոխվում։ Բացի այդ, մենք չենք տեսնում այդ պաշտոնանկությունների թափանցիկ և հանգամանալից բացատրություն, ուստի այս ամենը նմանվում է կամայականության։

Բանախոսը կարծիք է հայտնել, թե երկրի ամբողջ քաղաքական սխալ համակարգը բխում է տնտեսական սխալ համակարգից, իսկ ինչ վերաբերում է վերջին հարկային փաթեթին, ապա այն, ըստ Սեդրակյանի, «խոցելի է ու սարսափելի»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը