Լրահոս

19.07.2024 06:21


Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Mercedes»-ը վերածվել է մոխրակույտի․ կան վիրավորներ

Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Mercedes»-ը վերածվել է մոխրակույտի․ կան վիրավորներ

Հուլիսի 18-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցի թիվ 6 հասցեի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Երևանի թիվ 4-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն դեպքի վայրում հավաքված քաղաքացիներից մի քանիսը հայտնել են, որ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Այդ տեղեկությունը Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները պարզում են, ինչպես նաև ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը