Լրահոս

22.11.2011 14:00


Ինչպես կրկնապատկել բյուջեն և ինչպես այն ծախսել. «Ժառանգության» առաջարկները

Մինչեւ «Ժառանգության» բուն առաջարկներին անցնելը, երկու բառով անդրադառնանք Կառավարության ներկայացրած բյուջետային փաթեթին, որի ամենապարզ վերլուծությունն անգամ ցույց է տալիս, որ այստեղ ոչ թե բյուջեի իրական ավելացում կա, այլ պարզ քարոզչություն` չեղած տեղը: Վարչապետն ասում է, որ իրենք ներկայացնում են այնպիսի փաթեթ, որի նպատակն է բարձր եկամուտներ ունեցողներից ավելի շատ հարկային եկամուտներ հավաքագրել եւ այդ եկամուտները բերել պետական բյուջե: Իսկ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի այն մտահոգությանը, թե ռիսկային է 101 մլրդ դրամ հարկերի հավաքագրումը, վարչապետը հակադարձում է, որ «դեռեւս ունենք բավականին մեծ ստվերային տնտեսություն եւ ջանքերն առաջին հերթին պետք է ուղղել ստվերային տնտեսության կրճատմանն ու արդարության սկզբունքի ներդրմանը հարկային դաշտում»: Ինչպիսի~ հրաշալի խոսքեր: Իսկ այժմ` թվեր:

Ըստ կառավարության ներկայացրած ՀՆԱ-ի աճի 2012թ. կանխատեսման, որի հիման վրա կազմվել է բյուջեն, այդ աճը կազմելու է 4,4%, ընդ որում այդ ցուցանիշն իրատեսական են համարում միջազգային մի շարք ֆինանսական կառույցներ, այդ թվում ՀԲ-ն: Այսպիսով` բյուջեի հարկային եկամուտներում 101 միլիարդանոց աճից շուրջ 28,6 միլիարդ տեղի կունենա ոչ թե Կառավարության առաջարկած հարկային փաթեթի, այլ հարկվող ՀՆԱ-ի բազայի պարզ ավելացման հաշվին, եւս 30 մլրդ-ը` ինֆլյացիայի հաշվին (ՀՆԱ-ի դեֆլյատորի ցուցանիշը հավասար է լինելու 4,6%-ի):  Այսինքն` ստվերի կրճատման եւ խոշոր բիզնեսի/շատ եկամուտներ ունեցողների լրացուցիչ հարկման հաշվին բյուջե է գանձվելու հավելյալ ընդամենը 41 մլրդ դրամ: Դա էլ տեղի կունենա միայն այն դեպքում, եթե ինֆլյացիայի կանխատեսումը իրական է: Շատ ավելի հավանական է ինֆլյացիայի շատ ավելի բարձր ցուցանիշը: Մինչդեռ ինֆլյացիայի` 2012թ. բյուջեում դրված կանխատեսման համեմատ կրկնակի ավելի ցուցնիշի դեպքում կառավարությունը կկարողանա «հանգիստ խղճով» ընդհանրապես չդիպչել հարազատ ստվերին եւ անգամ այդ դեպքում հարկերի հավաքագրման աճ արձանագրել:

Այն, որ Կառավարությունն իրականում ոչ մի մտադրություն կամ կարողություն չի ունեցել «կպնել» խոշոր բիզնեսին, երեւում է նաեւ նոր «Շքեղության» հարկից, ըստ որի` շքեղություն են համարվում բացառապես 90 հազար դոլարից թանկ ավտոմեքենաները: Այսինքն, ըստ կառավարության, 80, 70, 60 հազար դոլարանոց մեքենաները շքեղություն չեն: Ընդ որում` խոսքը ոչ թե Հայաստանում արդեն գտնվող գերթանկարժեք մեքենաները հարկելու, այլ ընդամենը այսուհետ ներկրվող նման մեքենաների վրա մաքսային արժեքն ավելացնելու մասին է: Այնպես որ, «ախպեր տղերք», դուք պրոբլեմ չունեք` չեք ուզում պետությանը մի քանի կոպեկ ավելի փող տաք շքեղության համար` յոլա գնացեք 89.000 դոլարանոց «էժան» մեքենաներով կամ արդեն Հայաստան ներկրված «Համմերներով» ու «Բենդլիներով»: Իսկ միլիոնավոր դոլարների արժողությամբ անշարժ գույքը շքեղություն համարելու եւ հարկելու մասին ընդհանրապես խոսք չկա:  Իմիտացիայի ավելի դասական օրինակ դժվար է գտնել:

Իսկ այդ ընթացքում թոշակները խոստանում են բարձրացնել 10%-ով, այն դեպքում երբ վերջին 3 տարիների 50%-ոց գնաճը արդեն կերել է դրա հնգապատիկ ավելին եւ այդքան էլ դեռ ուտելու է 2012թ.-ին: Կենսապահովման նվազագույն զամբյուղի` այս բյուջեի դեպքում թոշակառուների եւ նպաստառուների համար անհասանելի 65000 դրամին հասցնելու մասին, խոսք եւս չի կարող լինել:

Այժմ հիշենք, թե ՀՀ գործող, 12-րդ կառավարությունը 2008թ. հնգամյա (2008-2012թթ.) ծրագրով ինչ պարտավորություններ էր ստանձնել, իսկ ավելի պարզ ասած` խոստումներ էր տվել երկրի քաղաքացիներին, սակայն այդպես էլ չի կատարել:

• Համախառն ներքին արդյունքի իրական ամենամյա աճ` 8-10%  (չի կատարվել. 2007թ.-ին արձանագրվել է 6,9 % աճ, 2009-ին` 14,1 % անկում, 2010թ.-ին` 2,1% աճ).

•  ներդրումների ծավալների ամենամյա աճ` ոչ պակաս 10 %-ից (չի կատարվել).

• տարածքային տնտեսական անհամամասնությունների էական նվազեցում (չի կատարվել).

•  ոչ գյուղատնտեսական զբաղվածության 10% աճ (չի կատարվել).

• պետական եկամուտների (հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր) հավաքագրելիության մակարդակի բարձրացում` տարեկան ՀՆԱ-ի 0,3-0,4 տոկոսի չափով  (չի կատարվել. 2007թ. այն կազմել է 16,7%, 2008թ.` 17 %, 2009թ.` 16,6 %, 2010թ.` 16,88 %, 2011թ. սպասվում է 16,79%, 2012թ. բյուջեով առաջարկվում է 17,36%, մինչդեռ 2007թ.` 16,7%-ի համեմատ, եթե անգամ ավելանար տարեկան նվազագույնը 0,3 %-ով, այն պետք է 2012թ.-ին լիներ 18,2%).

• աղքատության էական հաղթահարում` արդյունքում ապահովելով ընդհանուր աղքատության ցուցանիշի նվազում` 11,2%-ից ցածր, իսկ ծայրահեղ աղքատության ցուցանիշի նվազում` 1,6%-ից ցածր մակարդակի վրա (չի կատարվել. այսօր ընդհանուր աղքատության ցուցանիշը կազմում է 34%`  խոստացվող 11,2%-ի փոխարեն).

• կենսաթոշակների մակարդակի ամենամյա աճ` 2012թ. միջին աշխատանքային (ապահովագրական) կենսաթոշակը հասցնելով կենսապահովման նվազագույն զամբյուղին  (չի կատարվել.  վճարվող կենսաթոշակների մակարդակը այս տարի անգամ ավելի հեռու է կենսապահովման նվազագույն զամբյուղի մակարդակից, քան 2007թ.-ին էր եւ կազմում է խոստացվածի մոտավորապես կեսը).

• առողջապահության ոլորտի պետական ֆինանսավորման ծախսերի աճ` մինչեւ ՀՆԱ-ի 2,2% (չի կատարվել. ըստ 2012թ. բյուջեի նախագծի, կկազմի ՀՆԱ 1,6%).

• կրթության ոլորտում պետական ծախսերի ֆինանսավորման աճ` նվազագույնը մինչեւ ՀՆԱ-ի 3,5% (չի կատարվել, ըստ 2012թ. բյուջեի նախագծի, կկազմի ՀՆԱ 2,7%):

Եվ այսպիսի ցուցանիշներով, ավելի ճիշտ այսպիսի խայտառակ ձախողմամբ կոալիցիոն կառավարությունը պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին ժողովրդից նորից քվե՞ հայցել: Թե՞ այդ քվեն նորից գողացվելու է, զավթվելու եւ/կամ` գնվելու:

Ինչպես կրկնապատկել բյուջեն

Ստվերային տնտեսության հարկում

1. Ստվերային տնտեսության մեջ գտնվող օլիգարխներին եւ խոշոր բիզնեսը հարկման դաշտ բերման գործընթացը սկսելու հաշվին արդեն 2012թ.-ին հարկերի մասնաբաժինը ՀՆԱ-ում 16,8%-ից հասցնել ոչ թե 17,36%-ի, ինչպես որ կառավարությունն է առաջարկում  2012թ.-ի բյուջեի  նախագծում, այլ մինչեւ 23%, որի շնորհիվ բյուջե մուտքագրել հավելյալ շուրջ 245 մլրդ դրամ գումար:

Ըստ Համաշխարհային բանկի գնահատականի, լիովին իրատեսական է արդեն 2012թ. Հայաստանում ՀՆԱ/հարկեր հարաբերակցությունն ավելացնել 5,8%-ով: Այսինքն` հասցնել այն շուրջ 23%-ի: Միեւնույն ժամանակ, ՀՀ կառավարության` 2009-2011թ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով, որն, ի դեպ, ընդունվել էր արդեն համաշխարհային ճգնաժամը սկսվելուց հետո, այսինքն` դրա հետեւանքների հաշվառմամբ ՀՆԱ/հարկեր հարաբերակցությունն արդեն 2011թ. պետք է հասներ 19%-ի: Մինչդեռ 2010թ.-ին այն փաստացի կազմել է ընդամենը 16,88%, 2011թ.-ին, ըստ «ՀՀ 2011թ. Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի, պետք է կազմեր 17,27%, սակայն սպասվում է, որ փաստացի կկազմի ընդամենը 16,79%, իսկ 2012թ.-ի համար Կառավարությունն առաջարկում է 17,36%: Փաստորեն, ոչ միայն կատարված չէ «ՀՀ 2011թ. Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքը, այլեւ կառավարությունը ստվերի դեմ պայքարի ուղղությամբ որեւէ կամք կամ ունակություն չի ցուցաբերում:

Այսպիսով` այս դեպքում պահանջվում է ընդամենը գործող օրենքների կիրառում, որի շնորհիվ բյուջե կմուտքագրվի հավելյալ շուրջ 245 մլրդ դրամ:

2. Հաջորդը` «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի Հոդված 3-ի պահանջվող շրջակա միջավայրում արտադրության եւ սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման դիմաց բնապահպանական վճարների ամբողջական գանձման արդյունքում մետաղական հանքերը շահագործող տնտեսվարող սուբյեկտներից գանձել պետական բյուջե 418 մլրդ դրամ գումար:

«Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի Հոդված 3-ի` պահանջվող շրջակա միջավայրում արտադրության եւ սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման դիմաց բնապահպանական վճարների ամբողջական գանձման արդյունքում միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից, որը 2010թ. արդյունահանել է շուրջ 16 մլն տոննա հանքանյութ եւ շրջակա միջավայրում տեղադրել գրեթե նույնքան առնվազն 2-րդ կարգի թափոններ, պետք է ՀՀ պետբյուջե մուտքագրվեր 384 մլրդ դրամ գումար (այդ գումարները պետք է նախատեսվեն ոչ մետաղական հանքերի դեպքում առաջիկա 100 տարվա, իսկ մետաղական հանքերի դեպքում` առաջիկա 1000 տարվա համար պոչանքների պահպանության եւ սպասարկման, շրջակա միջավայրի աղտոտման կառավարման համար): Իսկ ընդհանուր առմամբ` 2001թ.-ից ի վեր պոչամբարներում տեղադրվել են շուրջ 100 մլն տոննա թափոններ: 2007թ.-ից ի վեր, երբ ընդունվել է «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը տեղադրել է ավելի քան 55 մլն տոննա թափոններ, որի համար պարտավոր էր, սակայն չի վճարել Հայաստանի Հանրապետությանը 1,3 տրլն դրամ կամ շուրջ 4 միլիարդ դոլար: Այս պարտքը լիովին բավարար է, որպեսզի այս ձեռնարկությունը պետականացվի, իսկ Հայաստանի ազգային հարստության անխնա շահագործումից նրա ստացված տարեկան հարյուր միլիոնավոր դոլարների հասնող շահույթը այսուհետ ուղղվեն պետական բյուջե:

Բացի դրանից, պոչամբարների համար` ըստ դրանցում վնասակար նյութերի չափաբաժնի, բնապահպանական վճարների գանձումը ոչ միայն արդար ու տրամաբանական է, այլեւ շահավետ է պետության երկարաժամկետ շահերի տեսանկյունից. դա կխթանի, որպեսզի արդյունահանողներն առավել խորը վերամշակման ենթարկեն հանքանյութը եւ առավել մեծ քանակությամբ վնասակար նյութեր կորզեն դրանից` ստեղծելով հավելյալ ավելացված արժեք ու աշխատատեղեր: Հանքանյութի առավել խորը վերամշակումն իր հերթին կստիպի հանքարդյունահանողներին ներդրումներ իրականացնել կլաստերների` փոխկապակցված արդյունաբերական ձեռնարկությունների համալիրի ձեւավորման համար:

Սոթքի եւ Մեղրաձորի ոսկու հանքերը շահագործող «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»  ընկերությունը, որը 2004թ.-ից ի վեր արդյունահանել է գրեթե 1 մլն տոննա հանքանյութ եւ շրջակա միջավայրում տեղադրել նույնքան 1-ին կարգի թափոններ, պետք է ՀՀ պետբյուջե մուտքագրեր 48 մլրդ դրամ գումար (որից շուրջ 14 մլրդ վերջին տարվա համար): Պաշտոնապես գրանցված մյուս 12 պոչամբարների «տեղադրման» համար դրանց մայր հանքերը շահագործող տնտեսվարող սուբյեկտները 2011թ. արդյունահանման ծավալները պահպանելու դեպքում 2012թ.-ին պարտավոր կլինեն վճարել պետությանը եւս ավելի քան 20 մլրդ դրամ:

Այսպիսով` «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի Հոդված 3-ի` պահանջվող շրջակա միջավայրում արտադրության եւ սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման դիմաց միայն նշված հանքարդյունահանողներից բնապահպանական վճարների ամբողջական գանձման արդյունքում 2012թ.-ին հնարավոր է բյուջե մուտքագրել հավելյալ առնվազն 428 մլրդ դրամ, այն է` շուրջ 1,1 մլրդ դոլար,  ընդ որում, դրա մի մասը` գույքի եւ բաժնեթղթերի ձեւով:

Առայժմ չենք անդրադառնում ՀՀ տարածքում հաշվառված 470 հանքարդյունաբերական օբյեկտների շահագործման արդյունքում գոյացող «դատարկ ապարների» տեղահանման եւ տեղադրման համար դրանց շահագործող տնտեսվարող սուբյեկտներից բնապահպանական վճարների գանձման անհրաժեշտության եւ այդ նպատակով օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությանը: Ընդամենը պահանջվում է գործող օրենքի լիարժեք կիրառում:

Ապօրինի մասնավորեցումների արդյունքների վերանայում

Բյուջետային հավելյալ եկամուտներ է հնարավոր ապահովել` պետական ձեռնարկությունների եւ հանքավայրերի ապօրինի, չհիմնավորված ցածր գներով, պետությանը հասցված խոշոր չափերի վնասի ուղեկցությամբ իրականացված մասնավորեցումների վերանայման, պետականացման եւ նոր մասնավորեցման հաշվին` բաց եւ թափանցիկ մրցույթների հիման վրա: Միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի,  Հրազդան, Աբովյան քաղաքներում եւ Սյունիքի մարզի Սվարանց գյուղում գտնվող երեք երկաթահանքերի հետ կապված ապօրինի եւ ստվերային գործարքների վերանայման շնորհիվ հնարավոր է պետության բյուջե վերադարձնել ավելի քան 266 մլրդ դրամ գումար:

1. 2004 թվականի դեկտեմբերին կնքված գործարքի համաձայն` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 132 մլն ԱՄՆ դոլարով վաճառվել է` 60%-ը «գերմանական» «Chronomet»-ին, 15%-ը «Մաքուր երկաթ» ԲԲԸ-ին, 12,5-ական տոկոսը «Armenian Molybdenum Production» ՓԲԸ եւ «Zangezur Mining» ՍՊԸ-ին: Ընդ որում` գնորդները 2004թ. վերջին վճարել են ընդամենը 42 մլն ԱՄՆ դոլարը, մնացյալ 90 մլն-ը վճարել են արդեն 2005թ. հանքից ստացված 120 մլն դոլար շահույթից: Փաստորեն շահութաբեր ձեռնարկությունը մասնավորեցվել է մի խումբ «անհայտ», իսկ իրականում քաջ հայտնի ծագում ունեցող ընկերությունների, որոնք պետությանը այդ ձեռնարկության դիմաց վճարել են վերջինի ընդամենը մեկուկես տարվա շահույթի հաշվին, ապա ստանձնած ներդրումային պարտավորությունները եւս սկսել են իրականացնել հետագա շահույթի ընդամենը մի մասի հաշվին: Պետական ունեցվածքի նման ակնհայտ կողոպուտ հնարավոր էր միայն քոչարյանական Հայաստանում եւ որոշ աֆրիկյան երկրներում: Երբ մեկը բարձրաստիճան կոռուպցիոների տնից մի քանի հազար դոլարի ապրանք է գողանում` նրան գտնելու աշխատանքներին լծվում են ողջ իրավապահ համակարգը, անվտանգության մարմինները, սակայն երբ այս դեպքում մեկը կամ մի քանիսը կողոպտել են ՀՀ ունեցվածքը, որի հետեւանքով ամեն տարի Հայաստանի բյուջե չի մուտքագրվում հարյուրավոր միլիոն դոլարների եկամուտ, այսինքն` ամեն տարի կողոպտվում են մեր թոշակառուները, դպրոցները եւ համալսարանները, մեր բանակն ու անվտանգությունը` դրա համար որեւէ մեկը պատասխան չի տալիս: Ավելին` պետական մեքենան ամբողջ թափով պայքարում է նրանց դեմ, ովքեր փորձում են բարձրաձայնել այս հարցը եւ/կամ հալածում է նրանց, կամ էլ փորձում լռեցնել` կաշառելով կամ պաշտոններ տալով: Ուրեմն ինչո՞ւ ենք զարմանում, երբ միջազգային «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» (Transparency International) հակակոռուպցիոն կազմակերպությունը Հայաստանը դասում է «զավթված պետությունների» շարքը:

Աշխարհի մոլիբդենի պաշարների 7%-ի պարունակությամբ հանքի 25 տարվա շահագործման իրավունքով` կոնցեսիոն պայմանագրով հանդերձ ԶՊՄԿ-ի իրական շուկայական արժեքը 2004թ. դրությամբ, ըստ տարբեր փորձագիտական գնահատականների, տատանվել է 1-1,5 մլրդ դոլարի շրջանակներում, իսկ այժմ պղնձի եւ մոլիբդենի գների էական աճի եւ միջազգային շուկաներում դոլարի սղաճի արդյունքում այն անցնում է 2 մլրդ դոլարից: Այնպես որ, անգամ ներկա սեփականատերերին իրենց կատարած ներդրումների հաշվին վերջիններիս այդ ձեռնարկության շուրջ 20%-ի փայաբաժին թողնելու դեպքում էլ հնարավոր է մնացած 29% փայաբաժնի վաճառքից մուտքագրել բյուջե շուրջ 600 մլն դոլարին համարժեք 228 մլրդ դրամ, իսկ վերահսկիչ փաթեթը պահպանելով պետության սեփականության ներքո, ապահովել կայուն ամենամյա բյուջետային մուտքեր 60 մլն դոլարին համարժեք շուրջ 23 մլրդ դրամի չափով:

2. Հրազդան, Աբովյան քաղաքներում եւ Սյունիքի մարզի Սվարանց գյուղում գտնվող երեք երկաթահանքերը, որոնք չնչին գումարներով մասնավորեցվել էին Nagin եւ «Սփայս Սթիլ Արմենիա» ՓԲԸ-ներին: Վերավաճառքների արդյունքում 2011թ. հանքերի բաժնետոմսերի 50%-ը 40 մլն դոլարով վաճառվել է Լոնդոնի բորսայում գնանշվող չինական Fortune Oil ընկերությանը: Այս գործարքը եւս, որպես կոռուպցիոն ռիսկ պարունակող, վերանայելու միջոցով հնարավոր է Nagin եւ «Սփայս Սթիլ Արմենիա»/Bounty Resources Armenia ընկերություններից պետբյուջե գանձել 80 մլն դոլարին համարժեք շուրջ 30 մլրդ դրամ, որից 15 մլրդ-ը` դրամի, իսկ մնացածը` 50% բաժնեմասի տեսքով:

Այսպիսով` միայն այս երկու գործարքների վերանայման արդյունքում հնարավոր է 2012թ. բյուջե մուտքագրել 266 մլրդ դրամ գումար` ներառյալ նույն թվականին ԶՊՄԿ-ի պետականացված բաժնեմասից ստացված շահույթը:

Չհիմնավորված ցածր գներով պետությանը հասցված խոշոր չափերի վնասի ուղեկցությամբ իրականացված մյուս նմանատիպ մասնավորեցումների (Ագարակի լեռնահարստացուցիչ ֆաբրիկա, Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատ, Հայկական ԲԷՑ-եր, «TWT»-«Արմենթել», Հրազդան գետի ՀԷԿ-երի կասկադ, Հրազդանի ՊՇԷԿ, «Հայռուսգազարդ» եւ այլն) վերանայման արդյունքում բյուջե մուտքագրվելիք գումարները կարող են հասնել հարյուր միլիարդավոր դրամների:

 

Պրոգրեսիվ հարկ` տնտեսվարող սուբյեկտների շրջանառության վրա

Անհրաժեշտ է իրավաբանական անձ հանդիսացող տնտեսվարող սուբյեկտների շրջանառության հանդեպ կիրառել պրոգրեսիվ հարկ` սկսած 30 մլն դրամ շրջանառությունից` արտադրական եւ սպասարկման ոլորտի ընկերությունների դեպքում, եւ 60 մլն դրամ շրջանառությունից` առեւտրով զբաղվող ընկերությունների դեպքում, միաժամանակ լիովին ազատելով շահութահարկից տարեկան մինչեւ 30 մլն դրամ շրջանառություն ունեցող արտադրական եւ սպասարկման ոլորտի ընկերությունները եւ մինչեւ 60 մլն դրամ շրջանառություն ունեցող առեւտրով զբաղվող ընկերությունները: Թեեւ այս հարկի կիրառումից բյուջե մուտքագրվող գումարները կմնան անփոփոխ, սակայն այն նպատակահարմա

Այս խորագրի վերջին նյութերը