Լրահոս

18.07.2024 17:24


Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 մեքենա

Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 մեքենա

Հուլիսի 18-ին, ժամը 10:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 14 հասցեի մոտակայքում բախվել են «Ford» (վարորդ՝ Ա. Բ.), «Mitsubishi» (վարորդ՝ Ա. Պ., ծնված 1989 թ․), «Opel» (վարորդ՝ Վ. Վ., ծնված 1978 թ․) և «Suzuki» (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1966 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Զ. Պ.-ն (ծնված 2013 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են «Ford» մակնիշի ավտոմեքենան և փակել «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Այս խորագրի վերջին նյութերը