ՀՀԿ–ական պատգամավոր. «Աշունը շատ անսպասելի իրադարձություններով մեզ զարմացրեց»
–Այո, աշունը շատ անսպասելի իրադարձություններով մեզ զարմացրեց, և երևի թե՝ բոլորին։ Բայց ուզում եմ ասել, որ այս բոլոր կադրային փոփոխությունները պետք է դիտել նաև նախընտրական շրջանի տրամաբանությամբ։ Բոլոր կուսակցություններն էլ... և ընդհանրապես կենդանի օրգանիզմը միշտ պետք է փոփոխվի, դրանք չեմ կարծում, որ մեզ կխանգարեն, այլ ընդհակառակը՝ կօգնեն ընտրարշավը ճիշտ կազմակերպելու համար,–նման հայտարարությամբ է հանդես եկել այսօր ՀՀԿ–ական Կարինե Աճեմյանը։
Աճեմյանն անդրադարձել է նաև թիկնազորի վերաբերյալ օրենքին՝ նշելով, որ այն դեռ քննարկումների շրջանում է։ Բանախոսն ընդգծել է, որ օրինակ Եվրոպայում թիկնազորի ծառայություններից օգտվում են միայն խիստ անհրաժեշտության դեպքում.
–Մեզ մոտ, ցավոք սրտի, հասարակության մեջ բարձր դիրք գրավող մարդիկ երբեմն բարդույթներից ելնելով, իրենց առավելությունը կամ հարստությունը առանձնացնելու պատճառով չարաշահում են այդ կառույցը։
Մեկնաբանելով «Հ1»-ին Լևոն Զուրաբյանի տված հարցազրույցի հայտարարության այն հատվածը, թե նոյեմբերի 25-ի հանրահավաքում ՀԱԿ–ը կընդունի Սերժ Սարգսյանի հեռացման իրավաքաղաքական հիմքերի մասին հռչակագիրը, Աճեմյանն ասել է.
–Պետք է խոսեմ նախընտրական արշավի տեխնոլոգիաներից... Դա իրենց իրավունքն է, մենք մեր ճանապարհով ենք գնում, իրենք՝ իրենց։ Նման հայտարարություններ միշտ էլ հնչել են։

7or.am