Լրահոս

22.11.2011 13:08


Քաղաքագետ. «Պատերազմի վերսկսման դեպքում պետք է զրկենք Ադրբեջանին ոտնձգություններ կատարելու հնարավորությունից»

Լրագրողների  հետ  հանդիպման ժամանակ անդրադառնալով ղարաբաղաադրբեջանական շփման գծում ադրբեջանական դիպուկահարների  կողմից սպանված  հայ զինվորներին՝ քաղաքագետ  Հրանտ Մելիք–Շահնազարյանն ասել է, թե չնայած այս դեպքերին ՝ ինքը  քիչ  հավանական է համարում պատերազմի  վերսկսումը։

–Հայ–ադրբեջանական պատերազմի վերսկսման դեպքում հայկական կողմը պետք է գնա այնքան առաջ, որ զրկի Ադրբեջանին հայկական տարածքներում ոտնձգություններ կատարելու հնարավորությունից,–ընդգծել է նա:

Հրանտ Մելիք Շահնազարյանը հիշեցրել է, որ այս տարի Ադրբեջանը տվել է 108 զոհ: Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն էլ ասել է, թե սահմանի վրա նման դեպքերը պատահական չեն լինում։

–Դրանց հիմքում կան քաղաքական դրդապատճառներ, առևտուր: Այստեղ առկա է զորակոչի ընթացքում նախազորակոչի իրավիճակում որոշակի լարվածություն ստեղծելը, բարոյալքմանը միտված ինչ–որ քայլեր ձեռնարկելը, որպեսզի ազդեն համայն հայության վրա, որ մարդիկ փորձեն խուսափել բանակից, ծառայությունից,–ասել է նա։

Արծրուն Հավհաննիսյանը նշել է, որ  ակտիվ պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունը նույն մակարդակի վրա է։

–Չեմ կարծում, որ Ադրբեջանը պատրաստ է ակտիվ մարտական գործողությունների սկսմանը,–ընդգծել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը