Լրահոս

17.07.2024 16:19


Երևանում բազեի ձագն ընկել է բնից. փրկարարները թռչունին տեղափոխել են կենդանաբանական այգի

Երևանում բազեի ձագն ընկել է բնից. փրկարարները թռչունին տեղափոխել են կենդանաբանական այգի

Հուլիսի 17-ին, ժամը 10:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոցում բազեի ձագն ընկել է բնից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Փրկարարները թռչունին տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի։

Այս խորագրի վերջին նյութերը