Աշխարհ

17.07.2024 11:33


Մակրոնն ընդունել է վարչապետի հրաժարականը

Մակրոնն ընդունել է վարչապետի հրաժարականը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է վարչապետ Գաբրիել Ատալի հրաժարականը։ Ատալի գլխավորած կառավարությունը, սակայն, կշարունակի աշխատանքը մինչև նոր կառավարության ձևավորումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France24 պարբերականը։

Խորհրդարանական արտահերթ ընտրություններում հաղթանակ տարած «Նոր ժողովրդական ճակատ» ձախ դաշինքը առայժմ չի համաձայնության չի հասել նոր վարչապետի թեկնածուի շուրջ։

Ատալի գլխավորությամբ ժամանակավոր կառավարությունը կշարունակի զբաղվել ընթացիկ հարցերով, սակայն չի կարող խորհրդարան ներկայացնել նոր օրենքներ կամ լուրջ փոփոխություններ կատարել, նշել են փորձագետները։ Ժամանակավոր կառավարությունը նաև պետք է երաշխավորի հուլիսի 26-ին Փարիզում մեկնարկող Օլիմպիական խաղերի սահուն ընթացքը։

Հուլիսի 7-ին խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ էր տարել «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքը՝ 577-տեղանոց խորհրդարանում ստանալով 193 մանդատ։ Սակայն դաշինքին չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ստանալ, այնպես որ, ձախ կուսակցությունները ստիպված կլինեն կոալիցիա ձևավորել։

Ընտրությունների արդյունքներով, Մակրոնի «Միասին» կենտրոնամետ կոալիցիան ստացել է 164 մանդատ, իսկ Մարին Լը Պենի և Ժորդան Բարդելլայի ծայրահեղ աջ «Ազգային միավորումը»՝ 143։

Այս խորագրի վերջին նյութերը