Լրահոս

22.11.2011 11:57


ԳԱԱ-ում կքննարկվեն կառուցվածքների սեյսմակայունության և սեյսմակայուն շինարարության վերբերյալ հարցեր

Սույն թվականի նոյեմբերի 23-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահությունում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ)  տեղի կունենա «Կառուցվածքների սեյսմակայունության և սեյսմակայուն շինարարության բնագավառում հանրապետությունում կատարվող գիտահետազոտական աշխատանքների մասին» թեմայով քննարկում: Զեկուցմամբ հանդես կգա ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, երկրաշարժագիտության, սեյսմակայուն շինարարության բնագավառի մասնագետ Էդուարդ Խաչիյանը:

Քննարկմանը հրավիրված են մասնակցելու գիտնականներ, ՀՀ քաղաքաշինության, արտակարգ իրավիճակների, կրթության և գիտության նախարարությունների, Հայսեյսշին ԳՀԻ-ի, Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Հայաստանի շինարարների միության, Հայաստանի ճարտարապետների միության, Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի, Հայնախագիծ ԲԲԸ-ի, Երևաննախագիծ ԲԲԸ-ի ներկայացուցիչներ:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը