Լրահոս

16.07.2024 08:06


1 զոհ, 3 վիրավոր․ Երևան-Սևան ճանապարհին «Infiniti»-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվելով բախվել քարերին և հայտնել ձորում

1 զոհ, 3 վիրավոր․ Երևան-Սևան ճանապարհին «Infiniti»-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվելով բախվել քարերին և հայտնել ձորում

Հուլիսի 15-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 21։40-ի սահմաններում «Infiniti» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին, ժողովորդի կողմից արդեն «մահաբեր» ճանապարհ անուն ստացած հատվածում, «Բոմբ» ակումբի հարևանությամբ, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվելով բախվել քարերին և հայտնել ձորում։

Shamshyan.com-ի տվյալներով, վթարի հետևանով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի, որից մեկը 6-7 տարեկան տղա է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի և Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Մահացածի մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 5 մետր հեռավորության վրա։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում հաճախակիացել է ճանպարհատրանսպորտային պատահարների թիվը, այդ թվում հենց նույն վայրից մի քանի անգամ ավտոմեքենաներ են գլորվել ձորը։ Պատճառներից մեկը նաև այդ հատվածում խոտան, դարուփոս ճանապարհն է։

Այս խորագրի վերջին նյութերը