Լրահոս

22.11.2011 11:29


Հայաստանում ֆրանսիական համալսարանի աշխատանքից ազտված դասախոսների իրավունքները վերականգնվել են

Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ)  տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից համալսարանի 12 դասախոսների աշխատանքից ազատման որոշումը չեղյալ հայտարարելու մասին վճիռը հրապարակելուն պես, ՀՖՀՀ-ն անմիջապես ձեռնամուխ է եղել դրա իրականացմանը։

«Համալսարանը, առանց հապաղելու, տվյալ դասախոսներին տրամադրել է ամբողջական փոխհատուցում, նրանց ներգրավել աշխատանքում և վերականգնել նրանց իրավունքները, նրանց հանձնարարել է միևնույն առարկաների դասավանդումը և դասաժամերը, ինչ նախկինում՝ հիմք ընդունելով 2011-2012 ուսումնական տարվա համար նախատեսված ծրագրերը։

Ինչպես ընդգծեց Ֆրանսիայի Հանրապետության նախագահը ս.թ. հոկտեմբերի 6-7-ը Երևան կատարած պետական այցի ընթացքում, ՀՖՀՀ-ն կշարունակի իրագործել իր առաքելությունը, խստորեն պահպանելով բարձրագույն կրթության ֆրանսիական ավանդույթները, ինչը նրա ուժի, հաջողության և հեղինակության գրավականն է»,- ասված է ՀՖՀՀ հաղորդագրությունում։

Այս խորագրի վերջին նյութերը