Լրահոս

15.07.2024 19:03


Տավուշում զինվորական բեռնատարը բախվել է երթուղային միկրոավտոբուսին

Տավուշում զինվորական բեռնատարը բախվել է երթուղային միկրոավտոբուսին

Այսօր՝ հուլիսի 15֊ին զինվորական բեռնատարը Նոյեմբերյան համայնքի Բերդավան գյուղի տարածքում մտնելով միջպետական ճանապարհ` բախվել է Նոյեմբերյան-Բագրատաշեն երթուղու միկրոավտոբուսին, որի 6 ուղեւորներ վնասվածքներ են ստացել, հաղորդում է լրագրող Ոսկան Սարգսյանը:

Նրա խոսքով, վիրավորներին Նոյեմբերյանի ԲԿ֊ում ամբուլատոր բուժօգնություն է ցուցաբերվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

***

Տավուշում զինվորական բեռնատարի և ուղևորատար միկրոավտոբուսի վթարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Սոցցանցերում տեղեկություններ են շրջանառվում Տավուշում զինվորական բեռնատարի և ուղևորատար միկրոավտոբուսի վթարի ու վիրավորների վերաբերյալ:

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել»,-նշել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը:

Այս խորագրի վերջին նյութերը