Լրահոս

15.07.2024 17:59


Արագածոտնի մարզում «Toyota Corolla»-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին, ապա երկաթե սյանը. կա 3 վիրավոր

Արագածոտնի մարզում «Toyota Corolla»-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին, ապա երկաթե սյանը. կա 3 վիրավոր

Այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքնենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 17 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է նոր կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին, ապա առաջ ընթացել, բախվել երկաթե սյանը ու մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը