Լրահոս

15.07.2024 17:52


Երևանում բախվել են բեռնատարն ու «Mazda», «Mercedes» և «Seat» մակնիշի ավտոմեքենաները. բեռնատարը կողաշրջվել է

Երևանում բախվել են բեռնատարն ու «Mazda», «Mercedes» և «Seat» մակնիշի ավտոմեքենաները. բեռնատարը կողաշրջվել է

Այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:40-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի 4-րդ գյուղ տանող հատվածում՝ նոր կառուցվող Հյուսիս-հարավ ճանապարհին, բախվել են 48-ամյա Սպարտակ Վարդանյանի վարած «Mazda», 35-ամյա Արթուր Սիմոնյանի վարած «Mercedes Sprinter», 57-ամյա Արթուր Մխեյանի վարած «Seat» բեռնատարն ու 35-ամյա Մարտին Մարտիրոսյանի վարած «Shanxi» մակնիշի իրանական համարանիշով, հողով բարձված բեռնատարը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն բեռնատարը, որը բարձված է եղել հողով, կողաշրջվել է՝ մասամբ փակելով ճանապարհի երթևեկելի գոտին:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Այս խորագրի վերջին նյութերը