Աշխարհ

15.07.2024 15:45


Balenciaga-ն երևակայական տոնին «կրած» ապարանջանը վաճառում է շատ բարձր գնով՝ 3 800 դոլարով

Balenciaga-ն երևակայական տոնին «կրած» ապարանջանը վաճառում է շատ բարձր գնով՝ 3 800 դոլարով

Balenciaga-ն երևակայական տոնին «կրած» ապարանջանը վաճառում է շատ բարձր գնով՝ 3 800 դոլարով։ Raver Used ապարանջանը կարելի է ձեռք բերել միայն նախնական գրանցմամբ։

«Արվեստագետի վարպետություն է պահանջվել այս մաշված ապարանջանին օգտագործված և հին տեսք հաղորդելու համար», և «պահանջվել է մի ամբողջ օր՝ յուրաքանչյուր առարկայի վրա աշխատելու համար», հավաստիացնում են բրենդի դիզայներները։

Գնորդների համար, որոնք չեն ցանկանում «մաշված ու հնացած» տեսք ունենալ, Balenciaga-ն թողարկել է Raver ապարանջանի ավելի «նոր» տարբերակը, որն արժե մոտ 4 900 դոլար։

Աքսեսուարները պատրաստված են վարդագույն, սև և կապույտ պոլիէսթերից, բամբակից և 925 հարգի արծաթից՝ ձեռքով և «տարբեր արհեստագործական տեխնիկաների» օգտագործմամբ։

Բայց, չնայած բրենդի՝ բարձր գինն արդարացնելու փորձերին, շատերը քննադատել են այս մոտեցումը՝ այն համարելով «հիմարների համար, որոնք չեն կարող լինել փառատոնին, բայց ցանկանում են, որպեսզի իրենց համարեն այնտեղ այցելածներ»։

Ապարանջանները Balenciaga Couture-ի 53-րդ հավաքածուի մասն են, որն անցած ամիս թողարկվել է Փարիզի Նորաձևության շաբաթվա ընթացքում։

Հավաքածուն ներառում է Paris Souvenir Champion-ի կարմիր, սպիտակ և կապույտ գույների սիլիկոնային ապարանջանները, որոնց արժեքը 250 դոլար է։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը