Հուզիչ պատմություն. անօթևան կորեացին շահել է տաղանդների մրցույթը
Կորեայի հեռուստատեսություններից մեկում անցկացնող տաղադների մրցույթում հուզիչ դեպք է տեղի ունեցել։ Մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել մի երիտասարդ, ով 3 տարեկանում հայտնվել է մանկատանը, 5 տարեկանումփախել այնտեղից և 10տարիապրելփողոցում։
22–ամյա ՉոյՍանգԲոնգը պատմել է, որ իրեն մանկատանն են թողել, երբ 3 տարեկան է եղել, իսկ 5 տարեկանում փախել է, քանի որ այնտեղ իրեն ծեծում էին։
Տղան նշել է, որ ինքը վոկալի ոչ մի դասընթաց չի անցել, ինչին ի պատասխան՝ նրա կատարմամբ հիացած ժյուրի անդամներից մեկն այդ հարցում իր օգնությունն է առաջարկել։ Չոյ Սանգ Բոնգի կատարումը հուզել է ամբողջ դահլիճին և ժյուրիի բոլոր անդամներին։ Ներկայացնում ենք այդ տեսանյութը։
Հուզիչ պատմություն. անօթևան կորեացին շահել է տաղանդների մրցույթը
Կորեայի հեռուստատեսություններից մեկում անցկացնող տաղադների մրցույթում հուզիչ դեպք է տեղի ունեցել։ Մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել մի երիտասարդ, ով 3 տարեկանում հայտնվել է մանկատանը, 5 տարեկանում փախել այնտեղից և 10 տարի ապրել փողոցում։
22–ամյա Չոյ Սանգ Բոնգը պատմել է, որ իրեն մանկատանն են թողել, երբ 3 տարեկան է եղել, իսկ 5 տարեկանում փախել է, քանի որ այնտեղ իրեն ծեծում էին։
«Այսքան ժամանակ ես ապրել եմ փողոցներում զովացուցիչ ըմպելիքներ վաճառելով, միայնակ։ Շատ անգամ քնել եմ հասարակական զուգարանի աստիճանների վրա։ Ես շատ վատ պայմաններում եմ ապրել։ Ես անհարմար եմ զգում այս մրցույթին մասնակցելուց, բայց ուզում եմ մնացած նորմալ մարդկանց նման լինել։ Ես այդքան էլ լավ չեմ երգում, բայց երբ երգում եմ, ինձ լրիվ ուրիշ մարդ եմ զգում,–պատմել է որբ երիտասարդը։–Մի անգամ, երբ գիշերային ակումբում զովացուցիչ ըմպելիք էի վաճառում, տեսա, թե ինչպես էր երգիչը բեմի վրա երգում։ Նա այնքան անկեղծ էր դա անում, որ ես ուղղակի կախարդվեցի նրա երգից։ Դրանից հետո սկսեցի երգել»։

7or.am