Լրահոս

15.07.2024 12:02


Դսեղ գյուղում ռեստորան է այրվել

Դսեղ գյուղում ռեստորան է այրվել

Հուլիսի 15-ին, ժամը 00:55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։52-ին, մարվել՝ 04։10-ին։ Այրվել է ռեստորանը (մոտ 600 քմ)։

Այս խորագրի վերջին նյութերը