Աշխարհ

14.07.2024 12:34


Հայտնի է Թրամփի վրա կրակողի ինքնությունը

Հայտնի է Թրամփի վրա կրակողի ինքնությունը

ՀԴԲ-ի հայտարարության համաձայն, Դոնալդ Թրամփին սպանելու փորձ արած տղամարդը 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն է, հայտնում է BBC-ն։

ՀԴԲ-ի տվյալներով, Քրուքսը Փենսիլվանիա նահանգի Բեթել-պարկի բնակիչ էր։

Այս քաղաքը մահափորձի վայրից՝ Բաթլեր քաղաքից, մոտ 70 կմ հեռավորության վրա է գտնվում։

«Հետաքննությունը նախկինի պես ակտիվ շարունակվում է, և յուրաքանչյուրին, ով տեղեկություն ունի, որը կարող է օգնել հետաքննությանը, հորդորում ենք առցանց լուսանկարներ կամ տեսանյութեր տեղադրել»,-ասվում է ՀԴԲ-ի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Թրամփի դեմ մահափորձը տեղի է ունեցել Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Վիրավորվել է նրա ականջը։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը