Լրահոս

13.07.2024 20:45


Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Դավթաշենի կամրջից

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Դավթաշենի կամրջից

Հուլիսի 13-ին, ժամը 15:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանը:

Փրկարարների և պարեկների համատեղ ուժերով կանխվել է Հ. Հ.-ի (ծնված 1996 թ.) ինքնասպանության փորձը. քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Դավթաշենի բաժին:

Հոգեբանը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։

Այս խորագրի վերջին նյութերը