ՀՊԱԿ. «ՀՀԿ պառլամենտական «շիլափլավի» հետևանքների մասին»
ՀՀ տեղեկատվական ողջ համակարգը, «հալած յուղի» տեղ ընդունելով ԱԺ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության տարածած հաղորդագրությունը, երեկ, լուր տարածեց այն մասին, որ ԱԺ նախագահի պաշտոնն արդեն թափուր է:
Աշխարհի ոչ մի երկրում նման կարգ սահմանված չի և չի էլ կարող լինել, որ պառլամենտի աշխատակազմն ընդունի պառլամենտի խոսնակի հրաժարականը: Բոլոր երկրներում էլ, այդ հրաժարականը որոշմամբ ընդունում կամ արձանագրում են պառլամենտները /Հ.Գ./, իսկ հակառակն ուղղակի ծաղր կդիտվի երկրի հանդեպ:
Մեր օրենդրությունն էլ է նույնը սահմանում, այն է՝ ԱԺ կանոնակարգի, չնայած անփույթ ձևակերպված, 20-րդ հոդվածով սահմանվում է հրաժարականի մասին դիմումի քննարկման ընդունումը, ինչի մասին և պետք է տեղեկացներ ԱԺ աշխատակազմը, իսկ 97-րդ հոդվածի 8-րդ մասը սահմանում է նրա մասին որոշման ընդունման կարգը:
Ահա, այս վերջին նորմը չեն կատարում ԱԺ-ի «վերևներում», անթաքույց խուսանավելով այդ հարցի քննարկումից, որտեղից էլ ստացվում է ՀՀԿական այս «շիլափլավը» ՝
- ՀՀԿ խորհրդի կողմից Տ. Թորոսյանին պարտադրված հրաժարականն առանց ընդունելու, Հ.Աբրահամյանին «ընտրում են» ԱԺ նախագահ:
Այսինքն, նա երբևէ ԱԺ նախագահ չի եղել:
- Առանց Վ.Հովհաննիսյանի հրաժարականն ընդունելու, Ս.Նիկոյանին էլ «ընտրում են» ԱԺ փոխնախագահ:
Այսինքն, սա էլ երբևէ ԱԺ փոխնախագահ չի եղել:
- Երբևէ ԱԺ նախագահ չեղածի, իբր, հրաժարականի հետևանքով նրան փոխարինում է երբևէ ԱԺ փոխնախագահ չեղածը...
Իսկ, ծաղրի վերածած այս խառնաշփոթի արդյունքում, արդեն երրորդ տարին է ՀՀ պառլամենտը շարունակում է ապօրինի գործունեություն իրականացնել, որին սիրով հետևում է սահմանադրության պահապան ՀՀԿական նախագահը:
Համատարած ապօրինություններ:
Հիշեցնենք, որ այս որակը Բրյուսելում, վերջերս համարյա ընդունվեց, որպես «ժողովրդավարությանն անդառնալի նվիրյալներ» և, թերևս, այդ պատճառով, սույն տեղեկատվությունը տրամադրել ենք նաև եվրոպական իրավասու կառույցներին, այդ թվում, ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովին և եվրոպայի ժողովրդական կուսակցությանը, հասկացնելով, որ ՀՀԿական այս որակին աջակցման արդյունքը ոչ միայն միջամտություն է մեր ներքին գործերին, այլև՝ ծաղր է մեր ժողովրդի հանդեպ:
Դիմել ենք նաև ՀՀ Նախագահին սույն խնդրում սահմանադրական կարգի պահպանման ակնկալիքով, այն է՝ ԱԺ-ն վերադարձնել օրինական դաշտ:
Հայաստանի Պառլամենտարիզմի Կենտրոն /ՀՊԱԿ/
Հ.Գ.-ՌԴ Դումայի և Խորհրդի Կանոնակարգերի համապատասխանաբար 8-րդ և 20-րդ հոդվածներ, Ուկրաինայի Ռադա՝ 76-րդ, Բելոռուսի ԱԺ՝ 85-րդ, Ղազախստանի սենատ՝ 166-րդ, Բուլղարիայի ԱԺ՝ 6-րդ և այլն: