Լրահոս

22.11.2011 10:17


Ռուսական գազը Բելառուսի համար երկու անգամ էժան կդառնա

Ռուսական գազը Բելառուսի համար երկու անգամ էժան կդառնա

2012թ. Բելառուսը ռուսական գազը կգնի երկու անգամ ավելի էժան, քան հիմա։ Բանակցությունների ժամանակ քննարկվող գինը  1000 խմ–ի համար մոտավորապես կազմում է 150 դոլար, այնինչ ներկա պայմանագրի համաձայն Բելառուսը վճարում է 300 դոլար։ Այս մասին գրում է ռուսական «Վեդոմոստի»-ն։

Ավելին, հայտարարության մեջ նշվում է, որ 2013թ. սկսած՝ գազի գինը կարող է կարգավորվել ռուսական ներքին շրջանների գնի համադրությամբ, այսինքն Բելառուսը կարող է գազի համար վճարել այն գինը, ինչ վճարում են ՌԴ–ի շրջաններում, իսկ դա միջինում 106-107 դոլար է։

Պարբերականը հիշեցնում է, որ նոր պայմանագիրը կարող է ստորագրվել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցի ժամանակ ՌԴ, երբ «Բելտրանսգազ»-ի բաժնետոմսերի 50 տոկոսը կվաճառվի Ռուսաստանին։

Տեղեկացնենք, որ Բելառուսի համար գազի գնի նման իջեցումը շուրջ 3 մլրդ դոլարի վնաս կհասցնի «Գազպրոմ»-ին։

Այս խորագրի վերջին նյութերը