Լրահոս

12.07.2024 12:10


Հայաստանի որոշ հատվածներում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի. եղանակի տեսություն

Հայաստանի որոշ հատվածներում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի. եղանակի տեսություն

Այսօր և առաջիկա 4 օրերին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է` նաև կարկուտ տեղա։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

«Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,–ասված է հաղորդագրությունում։

Այսօր ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Արմավիրի և Արարատի մարզերում` +36-ից +38։

Երեկոյան կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում նաև Երևանում։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 18-23մ/վ–ի։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի 35-37, գիշերը` 19-21 աստիճան տաքություն։

Այս խորագրի վերջին նյութերը