Լրահոս

22.11.2011 09:55


Շարունակվում է «Ճանաչիր աշխարհի մշակույթներն ու երկրներն» ծրագիրը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովը  շարունակում է իրականացնել «Ճանաչիր աշխարհի մշակույթներն ու երկրներն» իր ծրագիրը, որով նախատեսվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ասոցացված դպրոցների ծրագրի /ԱԴԾ/ ցանցում ներառված Հայաստանի 11 դպրոցների աշակերտության հանդիպումները Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրները ներկայացնող օտարերկրյա դեսպանների հետ:

Ծրագրի շրջանակներում Երևանի Համբարձում Գալստյանի  անվան թիվ 83 դպրոցը նոյեմբերի 23-ին ժամը 15:00-ին հյուրընկալելու է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթին:

Միջոցառմանը մասնակցելու են ՀՀ արտաքին գործերի, ՀՀ կրթության և գիտության նախարարությունների, ինչպես նաև Քաղաքապետարանի ներկայացուցիչները:

Այս խորագրի վերջին նյութերը