Աշխարհ

11.07.2024 10:37


Եվրո-2024. Քեյնի ու Ուոթքինսի գոլերն Անգլիային դուրս բերեցին եզրափակիչ (տեսանյութ)

Եվրո-2024. Քեյնի ու Ուոթքինսի գոլերն Անգլիային դուրս բերեցին եզրափակիչ (տեսանյութ)

Եվրոպայի փոխչեմպիոն Անգլիայի հավաքականը դուրս եկավ Եվրո-2024-ի եզրափակիչ՝ 2:1 հաշվով պարտության մատնելով Նիդերլանդների թիմին։

7-րդ րոպեին անգլիացիների դարպասը գրավեց գերմանական «ՌԲ Լայպցիգում» հանդես եկող ՊՍԺ-ի 21-ամյա կիսապաշտպան Չավի Սիմոնսը (տեսանյութ

18-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց Անգլիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը, որն արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը (տեսանյութ

Ավելացված առաջին րոպեին «Աստոն Վիլայի» հարձակվող Օլի Ուոթքինսը խփեց անգլիացի Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմի հաղթական գոլը (տեսանյութԳոլային փոխանցումը կատարեց «Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Փալմերը։ Ուոթքինսը 81-րդ րոպեին էր փոխարինել Հարի Քեյնին։

Անգլիան երկրորդ անգամ դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ և հուլիսի 14-ին Բեռլինում տիտղոսը կվիճարկի Իսպանիայի թիմի հետ, որը կիսաեզրափակիչում 2:1 հաշվով պարտության էր մատնել աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիային։

Աղբյուրը՝ sport.news.am

Այս խորագրի վերջին նյութերը