Քաղաքական

10.07.2024 23:27


ՀՀ-ն, ԱՄՆ-ն ու Ադրբեջանը կշարունակեն բանակցություններում առաջընթաց գրանցած աշխատանքները. ԱԳՆ հայտարարությունը (տեսանյութ)

ՀՀ-ն, ԱՄՆ-ն ու Ադրբեջանը կշարունակեն բանակցություններում առաջընթաց գրանցած աշխատանքները. ԱԳՆ հայտարարությունը (տեսանյութ)

Հուլիսի 10-ին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի կազմավորման 75-ամյակին նվիրված գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Կողմերը նշել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից գրանցված առաջընթացը և համաձայնել են շարունակել աշխատանքները:

Կողմերը երախտագիտություն են հայտնել ԱՄՆ պետքարտուղարին հանդիպումը հյուրընկալելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը