Լրահոս

10.07.2024 16:56


Դիմիտրով գյուղում ավտոտեխսպասարկման կետում կայանված մեքենայում հրդեհ է բռնկվել

Դիմիտրով գյուղում ավտոտեխսպասարկման կետում կայանված մեքենայում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ հուլիսի 10-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դիմիտրով բնակավայրի Երևանյան խճուղու թիվ 49 հասցեի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում:

Shamshyan.com-ի տեղեկություններով, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետի դիմաց կայանված՝ Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Տիգրան Ա.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում:

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մեկուսացրել ու մարել են կրակը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի և ջերմահարվել է տեխսպասարկման կետի կախովի առաստաղի մոտ 25 քմ հատված:

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:

Այս խորագրի վերջին նյութերը