Կարծիք

10.07.2024 07:04


Աննա Հակոբյան, դու մի՛ խոնարհվիր հերոսածին մայրերի առաջ, ուղղակի հեռու մնա մեզնից

Աննա Հակոբյան, դու մի՛ խոնարհվիր հերոսածին մայրերի առաջ, ուղղակի հեռու մնա մեզնից

Աննա Հակոբյա՛ն, դու մի խոնարհվի հերոսածին մայրերի առաջ, ուղղակի հեռու մնա մեզնից, հանգիստ թող մեզ քո «սև ու սպիտակ» փարթիներով, քո «վաչիկ-հրաչիկ» երգ ու պարով, քո կարմիր դիպլոմ հանձնելու արարողությամբ:

Կամ արա, ոնց կուզես, ինչ կուզես, բայց ոչ` ի ցույց աշխարհի:

Հերոս ծնած մայրերին մի բաժանի սև ու սպիտակի: Ես չեմ ուզում ոչ մեկ քննադատի ոչ մի հերոսածին մոր: Անկախ քաղաքական հայացքներից` հեռո՛ւ մնա մեզնից, թող մեզ մեր ցավի հետ։

Զոհված զինծառայող Ժիրայր Մարգարյանի մոր` Նաիրա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը