Լրահոս

10.07.2024 08:15


Ալավերդի-Ջիլիզա-Վրաստանի սահման ճանապարհի՝ Կիրանց գյուղով անցնող հատվածը ժամանակավորապես կփակվի

Ալավերդի-Ջիլիզա-Վրաստանի սահման ճանապարհի՝ Կիրանց գյուղով անցնող հատվածը ժամանակավորապես կփակվի

Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 10-ից երթևեկության համար ժամանակավորապես կփակվի Հ-58 հանրապետական նշանակության ճանապարհի Կիրանց գյուղով անցնող հատվածը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

«Տվյալ հատվածը վարորդները կարող են շրջանցել Հ-58-Աճարկուտ-Հ-58 ավտոճանապարհով։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,-ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Հ-58 հանրապետական նշանակության ճանապարհը Ալավերդի-Ջիլիզա-Վրաստանի սահման ավտոճանապարհն է, որի երկարությունը 32,5 կմ է։

Այս խորագրի վերջին նյութերը