Աշխարհ

10.07.2024 02:34


Եվրո-2024. Յամալը՝ Իսպանիա-Ֆրանսիա հանդիպման լավագույն խաղացող

Եվրո-2024. Յամալը՝ Իսպանիա-Ֆրանսիա հանդիպման լավագույն խաղացող

Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» 16-ամյա հարձակվող Լամին Յամալը ճանաչվեց Եվրո-2024-ի կիսաեզրափակիչի Իսպանիա-Ֆրանսիա հանդիպման լավագույն խաղացող։ Նա գոլի հեղինակ դարձավ 21-րդ րոպեին՝ հաշիվը դարձնելով 1:1:

Յամալը դարձավ Եվրոպայի առաջնություններում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը պատմության մեջ։

Իսպանիան 2:1 հաշվով հաղթեց Ֆրանսիային եւ եզրափակիչում կսպասի Նիդերլանդներ - Անգլիա զույգի հաղթողին։

Աղբյուրը՝ sport.news.am

Այս խորագրի վերջին նյութերը