Աշխարհ

10.07.2024 01:23


Եվրո-2024. Իսպանիան եզրափակիչում է (տեսանյութ)

Եվրո-2024. Իսպանիան եզրափակիչում է (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչի առաջին խաղում միմյանց դեմ մրցեցին Իսպանիան և Ֆրանսիան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մյունխենում կայացած խաղի մեկնարկում երկու հավաքականները շատ ակտիվ էին գործում: Ֆրանսիային հաջողվեց առաջինը բացել հանդիպման հաշիվը: Գլխի դիպուկ հարվածով աչքի ընկավ Կոլո Մուանիին (տեսանյութ):

Իսպանիան հաշվի հավասարությունը վերականգնեց 21-րդ րոպեին: Հեռահար հարվածով գոլը խփեց Յամալը (տեսանյութ): Վերջինս դարձավ պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դառնում 16 տարեկանում:

Եվ 4 րոպե անց Ֆրանսիայի հավաքականի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Կունդեն (տեսանյութ): Թիմերն ընդմիջման գնացին Իսպանիայի առավելությամբ`2:1: Երկրորդ կեսում Ֆրանսիան հիմնականում տիրում էր նախաձեռնությանը, սակայն Իսպանիան հստակ էր գործում պաշտպանությունում և երբեմն արագ հակագրոհում էր:

Իսպանիա-Ֆրանսիա` 2:1:

Կիսաեզրափակիչ մյուս խաղում կմրցեն Նիդերլանդները և Անգլիան:

Եվրոպայի առաջնության եզրափակիչը կկայանա հուլիսի 14-ին:

Այս խորագրի վերջին նյութերը