ՀՀ ԳԱԱ-ի «Electronic Journal of Natural Sciences» գիտական ամսագիրն կարդում են աշխարհի ավելի քան 100 երկրներում
ՀՀ ԳԱԱ-ի «Electronic Journal of Natural Sciences» գիտական ամսագիրը (http://www.epnet.com), որը լույս է տեսնում ամերիկյան EBSCO հրատարակչության հետ համատեղ աշխատանքի արդյունքում, կարդում են աշխարհի ավելի քան 100 երկրներում: Ամսագիրը հրատարակվում է 2003թ-ից անգլերեն լեզվով` տարեկան 2 համարով, ամեն համարում 10-12 հոդված: Ամսագրի առավել կարդացվող հոդվածները վերաբերում են հետևյալ գիտական ուղղություններին`համակարգչային դինամիկ մոդելավորում, շրջակա միջավայրի մասին գիտություններ և կենսաբազմազանություն, կենսատեխնոլոգիա, օրգանական միացությունների սինթեզ և հատկությունների ուսումնասիրում, կենսաքիմիա, մոլեկուլային կենսաբանություն, տեսական կենսաֆիզիկա: Ինչպես նշում է ամսագրի գլխավոր խմբագիր ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արամ Շահինյանը, ամսագիրն ունեցել է ավելի քան 6000 ընթերցող, որոնցից մոտ 65%-ը ԱՄՆ-ից:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն