Աշխարհ

09.07.2024 14:37


Բայրամովը ևս մեկնել է Վաշինգտոն

Բայրամովը ևս մեկնել է Վաշինգտոն

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեկնել է Վաշինգտոն։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ այցի շրջանակում նախատեսված է Բայրամովի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ինչպես նաև բարձր մակարդակով մի շարք երկկողմ հանդիպումներ։

Նշենք, որ հուլիսի 9-10-ը աշխատանքային այցով Վաշինգտոն է մեկնել նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Նա կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին։ Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը