Հարբած հյուպատոսն ազատ է արձակվել դիվանագիտական անձեռնմխելիության շնորհիվ
Նոյեմբերի 20-ի երեկոյան Լեհաստանում ճանապարհային ոստիկանությունը կանգնեցրել է տարօրինակ երթևեկությամբ աչքի ընկնող «BMW» մակնիշի ավտոմեքենան։ Պարզվել է, որ մեքենայի ղեկին է եղել երկրում ռուսական հյուպատոսը, ով հարբած վիճակում է վարել մեքենան։ Այս մասին հաղորդում է «TVN 24» հեռուստաընկերությունը։
Հետաքրքրական է, որ ստուգման արդյունքում վարորդին զննելուց հետո պարզվել է, որ հյուպատոսի արյան մեջ 3 պրոմիլ ալկոհոլ կա, իսկ դա շուրջ 15 անգամ գերազանցում է թույլատրելի նորման։ Այնուամենայնիվ, հյուպատոսն ազատ է արձակվել դիվանագիտական անձեռնմխելիության շնորհիվ։
Ոստիկանությունն այս մասին տեղեկացրել է երկրի դատախազություն և ՌԴ ԱԳՆ։ Դիվանագիտական փորձը նման դեպքերում ենթադրում է դիվանագետի հետ կանչում հայրենիք։