Հարցազրույց

09.07.2024 11:21


ԱՄՆ-ի շահերից է բխում տարածաշրջանում անկայունության օջախ ստեղծելը. Միխայիլ Թիլման (տեսանյութ)

ԱՄՆ-ի շահերից է բխում տարածաշրջանում անկայունության օջախ ստեղծելը. Միխայիլ Թիլման (տեսանյութ)

Alpha News-ի եթերում ԱՄՆ-ի աստվածաբանական և քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Միխայիլ Թիլմանը մեկնաբանել է ԱՄՆ-ի նպատակներն ու խնդիրները Հարավային Կովկասի տարածաշրջանում:

«ԱՄՆ-ն ցանկանում է ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին դուրս հանել Ռուսաստանի ազդեցության ուղեծրից, ինչպես հետխորհրդային հանրապետությունները, այլ նաև ցանկալի է նրանց ներգրավել ՆԱՏՕ-ի ուղեծրում այս կամ այն չափով։ Հարավային Կովկասում ԱՄՆ-ի նպատակը երկակի է։ Առաջինն՝ իսկապես խարխլել Ռուսաստանը կամ փորձել խարխլել Ռուսաստանն իր հարավային սահմաններին։ Եվ դրա համար Հայաստանը հենց ամենագրավիչ օբյեկտն է։

Երկրորդ կետը, որը շատ կարևոր է, այն է, որ, ըստ էության, համաշխարհային առևտուրը, հայտնի Մետաքսի մեծ ճանապարհը անցնում է կամ ուղղակիորեն Կովկասով, կամ Հարավային Կովկասի մոտով: Իսկ ամերիկացիների համար, բնականաբար, աշխարհում գերիշխելու համար շատ կարևոր է ինչ-որ վերահսկողություն ունենալ դրա վրա։

Այսինքն՝ այստեղ երկու նպատակ է հետապնդվում։ Առաջինը՝ Հայաստանին և Ադրբեջանին Ռուսաստանից ինչ-որ կերպ հեռացնելն է»,-ասել է Թիլմանը:

Փորձագետի կարծիքով՝ ռազմավարական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունից դրական արդյունքներ սպասել պետք չէ․

«Մեկ այլ կետ էլ է շատ կարևոր։ Որքանո՞վ է վստահելի Միացյալ Նահանգների նման դաշնակիցը: Միացյալ Նահանգներին պետք է միայն ինքը՝ Միացյալ Նահանգները։ Ամերիկացիներին պետք են միայն իրենք՝ ամերիկացիները։ Ամերիկացիներն օգտագործում են այն, ինչ իրենց հարմար է։ Ամերիկացիները ցանկացած պահի կարող են շրջվել 180 աստիճանով և ասել Հայաստանին, որ շարունակի ինքնուրույն որոշել իր հարցերը։ Անձամբ ես ռազմավարական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունից առանձնապես դրական արդյունքներ չեմ ակնկալում»,- նշել է Թիլմանը։

Փորձագետի կարծիքով՝ ամերիկացիները ցանկանում են տարածաշրջանում անկայունության օջախ ստեղծել։

«Ամերիկացիների համար կարևորն այն է, որ ինչ-որ անկայունություն լինի, և որ Հայաստանը դուրս գա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), ինչը, ի դեպ, գրեթե լուծված հարց է։ Հայաստանը դժվար թե դուրս գա տնտեսական ասոցիացիայից, դա հեշտ չէ, բայց ՀԱՊԿ-ից կարող է։ Տարածաշրջանում անկայունության պոտենցիալ օջախ ստեղծելը, դա, բնականաբար, բխում է ԱՄՆ շահերից։

ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը տեղի կունենա Հայաստանի ղեկավարության ներկայիս կուրսի արդյունքում։ Եվ նրանք (Հայաստանի իշխանությունները), բնականաբար, հույս ունեն, որ ամերիկացիներին դա շատ դուր կգա, իսկ նրանց, իրոք, դուր կգա»,-եզրափակել է Թիլմանը։

Փորձագետը նաև մեկնաբանել է Իրանում տեղի ունեցած վերջին ընտրությունները, ԱՄՆ նախագահի թեկնածուների բանավեճերը, ինչպես նաև Հայաստանի կողմից Պաղեստինի անկախության ճանաչումը։

Այս խորագրի վերջին նյութերը