Աշխարհ

09.07.2024 10:56


Եվրո-2024. մեկնարկում են կիսաեզրափակիչները. Իսպանիա-Ֆրանսիա

Եվրո-2024. մեկնարկում են կիսաեզրափակիչները. Իսպանիա-Ֆրանսիա

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում մեկնարկում են կիսաեզրափակիչները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 9-ին կկայանա առաջին կիսաեզրափակիչը` Իսպանիա-Ֆրանսիա: Թիմերն, ընդհանուր առմամբ, միմյանց դեմ մրցել են 36 անգամ:16 անգամ հաղթել է Իսպանիան,13 անգամ` Ֆրանսիան, 7 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: Առավել շատ գոլեր խփել են իսպանացիները` 64 գնդակ:

Քառորդ եզրափակչում Իսպանիան մրցակցությունից դուրս թողեց Գերմանիային, իսկ Ֆրանսիան` Պորտուգալիային:

Կիսաեզրափակիչ այս հանդիպումը կկայանա Մյունխենում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Այս խորագրի վերջին նյութերը