Լրահոս

08.07.2024 09:46


Երևանում 18-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է պաշտպանիչ երկաթե ճաղավանդակներին, ապա կոտրել ծառն ու բախվել շենքին

Երևանում 18-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է պաշտպանիչ երկաթե ճաղավանդակներին, ապա կոտրել ծառն ու բախվել շենքին

Հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանի Ուլնեցի փողոցում, հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 13:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 18-ամյա Աղվան Բոստանչյանն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Ուլնեցու 70/1 հասցեում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթերի մոտ հետիոտների համար նախատեսված պաշտպանիչ երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք, ապա բախվել ծառին, կոտրել այն և հայտնվել շենքի մոտ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Այս խորագրի վերջին նյութերը