Լրահոս

08.07.2024 08:24


Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք երկրաշարժ է տեղի ունեցել

Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք երկրաշարժ է տեղի ունեցել

ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հուլիսի 7-ին, տեղական ժամանակով ժամը 22:05-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18։05-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․5 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Սարագյուղ, Բավրա, Թավշուտ, Ղազանչի և Աշոցք գյուղերում, ինչպես նաև Լոռու մարզի Սարչապետ և Պաղաղբյուր գյուղերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը