Աշխարհ

06.07.2024 16:39


Մենք արժանի էինք այլ արդյունքի․ Պեպե

Մենք արժանի էինք այլ արդյունքի․ Պեպե

Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Պեպեն մեկնաբանել է Եվրո-2024-ի քառորդ եզրափակչում Ֆրանսիայից կրած պարտությունը (0:0, 11 մետրանոցներ՝ 3:5).

«Դժվար է բառեր գտնել՝ նկարագրելու այն ամենը, ինչ մեր թիմը ցույց տվեց այս Եվրոյում։ Մենք արժանի էինք այլ արդյունքի՝ հաշվի առնելով աշխատանքի մակարդակը։

Ցավոք սրտի, դա ֆուտբոլ է: Չորս օր առաջ մենք ուրախ էինք Սլովենիային հաղթելուց հետո, իսկ այսօր տխուր ենք։ Շնորհավորում եմ թիմակիցներիս, նրանք շատ պայքարեցին, արեցին այն ամենը, ինչ ասաց մարզիչը և լավ աշխատանք կատարեցին: Մենք գոլ խփելու հնարավորություններ ունեինք, լավ խաղացինք։

Ռոնալդու՞ն․․ նա ինձ համար շատ բան է նշանակում: Մենք նման ենք եղբայրների… Եվ մենք Եվրոյի մասին կխոսենք ավելի ուշ»,-Պեպեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը