Ուշագրավ միջադեպ ԲՀԿ–ի կազմակերպած համերգի ժամանակ
Նոյեմբերի 17-ին ԲՀԿ-ն Մարզահամերգային համալիրում մեծ շուքով նշում էր երիտասարդության օրը, որին շենքում և շենքից դուրս մասնակցել է 15 հազարից ավելի երիտասարդ: Մեր ունեցած ստույգ տեղեկություններով՝ միջոցառման ընթացքում տեղի է ունեցել ուշագրավ մի բան։ Գագիկ Ծառուկյանին են մոտեցել մի խումբ բարեկիրթ երիատասարդներ, և հայտնել, որ իրենք մոտ 200 հոգով ցանկանում են մի քանի րոպե առանձին զրուցել իր հետ: Ծառուկյանը համաձայնել է և առանձնացված հատվածում հանդիպել այդ խմբին:
Խմբի անդամները Ծառուկյանին ասել են, թե իրենք տեղյակ են, որ վերջին ժամանակներս ԲՀԿ-ական ակտիվիստների հանդեպ իշխանությունը վարչական քայլերի է դիմում և, ի պատասխան դրան, պատրաստակամություն են հայտնել կատարել ամենադժվար հանձնարարությունները:
Ծառուկյանը հետարքրքվել է, թե արդյոք նրանք ԲՀԿ-ական են: Երիտասարդները պատասխանել են` ոչ։ «Ուղղակի տեսնելով, որ այս իշխանության դեմ դուք պայքարում եք, ուզում ենք լինել Ձեր կողքին»,–նշել են երիտասարդները:
Ծառուկյանը հարցրել է, թե ինչով կարող է օգտակար լինել նրանց: Երիտասարդները հրաժարվել են որևէ օգնությունից, ավելացնելով, որ իրենց 200 հոգին մեկ ամսում կսարքեն 2000 և պատրաստ են ամենավտանգավոր տարածքներում և տեղամասերում պատասխանատվություն վերցնել: Իսկ մինչ ընտրությունները պատրաստ են դիմակայելու իշխանության ցանկացած կամայականության:
Իրենց կողմից երիտասարդները դրել են մեկ պայման. «ԲՀԿ-ն թույլ չի տալու և չի համակերպվելու ընտրակեղծիքների հետ»։
«Մենք այս անգամ տեր ենք կանգնելու ոչ միայն ԲՀԿ-ի, այլ նույնիսկ ընդդիմության ձայներին: Ով արդար պայքարում հաղթեց՝ նա էլ պիտի իշխանություն կազմի»,- ի պատասխան նշել է Ծառուկյանն ու երիտասարդներին հրավիրել ներս պարելու: