Հարցազրույց

06.07.2024 09:48


Երկու աթոռի վրա նստել՝ եվրոպական և Եվրասիական, մինչև վերջ չի ստացվի․ Արեշև (տեսանյութ)

Երկու աթոռի վրա նստել՝ եվրոպական և Եվրասիական, մինչև վերջ չի ստացվի․ Արեշև (տեսանյութ)

Ռուս քաղաքագետ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը Alpha News-ի ուղիղ եթերում մեկնաբանել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը դեպի Արևմուտք Հայաստանի իշխանությունների կուրսի և դաշնակցային հարաբերություններից հրաժարվելու մասին, ինչը կարող է ունենալ կոնկրետ տնտեսական հետևանքներ։

«Կցանկանայի նշել, որ պարոն Օվերչուկի հայտարարությունը չափազանց կոռեկտ էր։ Միաժամանակ հնչեցին կոնկրետ օրինակներ, ինչպես նաև կոնկրետ թվեր այն օգնության վերաբերյակ, որը ցուցաբերում է Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին պատուհասած դժբախտության՝ երկրի հյուսիսում տեղի ունեցած բնական աղետի կապակցությամբ։ Հնչեցին բավականին քողարկված, բայց, այնուամենայնիվ, միանգամայն որոշակի նախազգուշացումներ, որոնց էությունն այն է, որ երկու աթոռի վրա նստել՝ եվրոպական և Եվրասիական, մինչև վերջ չի ստացվի»,-նշել է Արեշևը։

Այս խորագրի վերջին նյութերը