Արևմուտքի հետաքրքրությունն Անդրկովկասում ինչ-որ ֆորպոստ գրավելն է. Միխայիլ Թիլման (տեսանյութ)
Քաղաքագետ, ԱՄՆ քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Միխայիլ ԹիլմաննAlpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը կարևորում է ԱՄՆ դերը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում:
Փորձագետի խոսքով՝ Արևմուտքի հետաքրքրությունն Անդրկովկասում ինչ-որ ֆորպոստ գրավելն է, ինչը Ռուսաստանի դեմ խաղի մի մասն է:
«Հասկանալի է, որ Հայաստանը վերջին շրջանում հաստատուն ուղղություն է վերցրել Ռուսաստանի ազդեցության ուղեծրից դուրս գալու և Արևմուտքի հետ մերձենալու ուղղությամբ։ Դա միանգամայն ակնհայտ է։ Բայց միևնույն ժամանակ պետք է հասկանալ նաև մի շատ կարևոր բան. Արևմուտքի հետաքրքրությունը կայանում է նրանում, որ ինչ-որ ֆորպոստ զբաղեցնի Անդրկովկասում, ասես Ռուսաստանի հարավային ստորոտում, Ռուսաստանի հարավային սահմանին։ Որովհետև դա Միացյալ Նահանգների և Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղի մի մասն է հենց Ռուսաստանի դեմ։ Եվ Հայաստանն այժմ դրա համար ամենահարմար հենակետն է, որովհետև Վրաստանը կրկին 180 աստիճանով շրջվեց իր քաղաքական ուղեգծում, այսինքն՝ Ռուսաստանի հետ թշնամանքից անցել է, այսպես ասած, չեզոքության։
Մյուս կետն այն է, որ չորս կարևորագույն առևտրային ուղիներից մեկը, այսպես կոչված, Մեծ Մետաքսի ճանապարհը, անցնում է հենց կովկասյան տարածաշրջանով։ Եվ, իհարկե, առևտրային ուղիների վերահսկողությունն ԱՄՆ-ի համար շատ կարևոր է հենց որպես պլացդարմ»,-ասել է Միխայիլ Թիլմանը:
Փորձագետի կարծիքով՝ Ռուսաստանի ազդեցության ուղեծրից տնտեսապես դուրս գալն իրատեսական չէ։
«Հայաստանն, ամենայն հավանականությամբ, դուրս կգա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ)։ Բայց արդյոք դա կհանգեցնի Հայաստանի տնտեսական և քաղաքական իրավիճակի բարելավմանը, դժվար է ասել, և ես նույնիսկ կասեի, որ թերահավատորեն եմ վերաբերվում դրան։ Քանի որ Ամերիկան, որքան էլ հզոր լինի, միևնույն է, հեռու է: Իսկ Ռուսաստանը մոտ է, նա ոչ մի տեղ չի տեղափոխվի։ Եվ դրանից փախչելու տեղ չի լինի: Դա պարզապես կյանքի փաստ է: Իսկ հարևանների հետ կռվելը միշտ էլ վատ է։ Սա ցույց է տալիս պատմական փորձը։ Դա ցույց է տալիս նաև ռուս-ուկրաինական հարաբերությունների դառը փորձը, որը մենք հիմա տեսնում ենք։ Միևնույն ժամանակ, միանգամայն ակնհայտ է, որ տնտեսական տեսանկյունից Հայաստանը բավականին ուժեղ կախված է Ռուսաստանից, հատկապես, եթե խոսքը գնում է էներգառեսուրսների մատակարարման մասին։ ՈւստիՌուսաստանի ազդեցության ուղեծրից տնտեսապես դուրս գալն ամենևին իրատեսական չէ»,-եզրափակել է Թիլմանը։
Արևմուտքի հետաքրքրությունն Անդրկովկասում ինչ-որ ֆորպոստ գրավելն է. Միխայիլ Թիլման (տեսանյութ)
Քաղաքագետ, ԱՄՆ քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Միխայիլ Թիլմանն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը կարևորում է ԱՄՆ դերը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում:
Փորձագետի խոսքով՝ Արևմուտքի հետաքրքրությունն Անդրկովկասում ինչ-որ ֆորպոստ գրավելն է, ինչը Ռուսաստանի դեմ խաղի մի մասն է:
«Հասկանալի է, որ Հայաստանը վերջին շրջանում հաստատուն ուղղություն է վերցրել Ռուսաստանի ազդեցության ուղեծրից դուրս գալու և Արևմուտքի հետ մերձենալու ուղղությամբ։ Դա միանգամայն ակնհայտ է։ Բայց միևնույն ժամանակ պետք է հասկանալ նաև մի շատ կարևոր բան. Արևմուտքի հետաքրքրությունը կայանում է նրանում, որ ինչ-որ ֆորպոստ զբաղեցնի Անդրկովկասում, ասես Ռուսաստանի հարավային ստորոտում, Ռուսաստանի հարավային սահմանին։ Որովհետև դա Միացյալ Նահանգների և Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղի մի մասն է հենց Ռուսաստանի դեմ։ Եվ Հայաստանն այժմ դրա համար ամենահարմար հենակետն է, որովհետև Վրաստանը կրկին 180 աստիճանով շրջվեց իր քաղաքական ուղեգծում, այսինքն՝ Ռուսաստանի հետ թշնամանքից անցել է, այսպես ասած, չեզոքության։
Մյուս կետն այն է, որ չորս կարևորագույն առևտրային ուղիներից մեկը, այսպես կոչված, Մեծ Մետաքսի ճանապարհը, անցնում է հենց կովկասյան տարածաշրջանով։ Եվ, իհարկե, առևտրային ուղիների վերահսկողությունն ԱՄՆ-ի համար շատ կարևոր է հենց որպես պլացդարմ»,-ասել է Միխայիլ Թիլմանը:
Փորձագետի կարծիքով՝ Ռուսաստանի ազդեցության ուղեծրից տնտեսապես դուրս գալն իրատեսական չէ։
«Հայաստանն, ամենայն հավանականությամբ, դուրս կգա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ)։ Բայց արդյոք դա կհանգեցնի Հայաստանի տնտեսական և քաղաքական իրավիճակի բարելավմանը, դժվար է ասել, և ես նույնիսկ կասեի, որ թերահավատորեն եմ վերաբերվում դրան։ Քանի որ Ամերիկան, որքան էլ հզոր լինի, միևնույն է, հեռու է: Իսկ Ռուսաստանը մոտ է, նա ոչ մի տեղ չի տեղափոխվի։ Եվ դրանից փախչելու տեղ չի լինի: Դա պարզապես կյանքի փաստ է: Իսկ հարևանների հետ կռվելը միշտ էլ վատ է։ Սա ցույց է տալիս պատմական փորձը։ Դա ցույց է տալիս նաև ռուս-ուկրաինական հարաբերությունների դառը փորձը, որը մենք հիմա տեսնում ենք։ Միևնույն ժամանակ, միանգամայն ակնհայտ է, որ տնտեսական տեսանկյունից Հայաստանը բավականին ուժեղ կախված է Ռուսաստանից, հատկապես, եթե խոսքը գնում է էներգառեսուրսների մատակարարման մասին։ Ուստի Ռուսաստանի ազդեցության ուղեծրից տնտեսապես դուրս գալն ամենևին իրատեսական չէ»,-եզրափակել է Թիլմանը։