Լրահոս

21.11.2011 15:41


Զարուհի Փոստանջյանը կոչով դիմել է Հայաստանի և Արցախի նախագահներին

Արցախի և Հայաստանի Հանրապետությունների նախագահներ Բակո Սահակյանին և Սերժ Սարգսյանին

ԿՈՉ

հիմք ընդունելով 1991 թվականի դեկտեմբերի 10-ին հերոս արցախահայության   կողմից Անկախության հանրաքվեի ընդունման պատմական նշանակությունը,

կարևորելով 2011 թվականի դեկտեմբերի 10-ին միջազգային հրապարակում բովանդակ հայության կողմից հայկական երկրորդ պետության անկախության 20-ամյակի համահայկական նշումը որպես համազգային տոն,

ելնելով Արցախի Հանրապետության` թշնամիների կողմից բռնազավթումների, բնիկ հայ բնակչության կոտորածների և տեղահանումների պատճառով սակավաբնակ դարձած տարածքները պետական ծրագրով լայնորեն վերաբնակեցնելու առաջնային և հրամայական օրակարգից,

առաջնորդվելով համայն հայության համար կարևորագույն ծրագրահենքերից մեկը  հանդիսացող` Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման, սահմանադրական ամբողջականության պահպանման և միջազգային ճանաչման գերակայություններով` միտված վերամիավորված միացյալ Հայաստան ստեղծելու նպատակին,

հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետության պետական անկախության ճանաչումը և աշխարհասփյուռ միլիոնավոր հայերով անկախ հայրենիքի չվերաբնակեցումը Հայաստանի երեք նախագահությունների կողմից ցայսօր չիրագործելը վտանգել է հայոց ազգային հավաքական շահը և սերունդների ապագան,

քաջ գիտակցելով, որ այսօր մեր սերնդին ընձեռվել է հնարավորություն` կազմակերպել հայրենաշեն ազգահավաք հայկական երկու պետություններում, որոնք կազմում են 42000 քառակուսի կիլոմետր, ինչն էլ իր հերթին հիմք է ծառայում ազատագրելու նաև մեր ամբողջական հայրենիքը:

Արցախի ազատագրման բեկումնային հաղթանակը և 20-ամյա անկախության մեծագույն խորհուրդը հայ ժողովրդին համախմբելու և հայկական բնօրրանում որպես ազատ ու արժանապատիվ քաղաքացիներ ապրելու կարևորագույն առաքելության իրականացման համար կարևոր է`

Կազմակերպել և աշխարհի հայաշատ բազմաթիվ քաղաքներում տեղի հայկական համայնքների մասնակցությամբ 2011 թվականի դեկտեմբերի 10-ին անցկացնել Արցախի Հանրապետության Անկախության հանրաքվեի ընդունման 20-ամյակին նվիրված համահայկական հանդիսություններ:

  1. Հակահայ բանաձևումներին ու շահերին որպես դիմակայման ազդեցիկ գործոն` հայության հավաքական նվիրումի և իրավատիրության ու հայրենատիրության արգասիք այդ հանդիսությունները կազմակերպել և անցկացնել ավանդաբար` ներառելով նաև Արցախի Հանրապետության Անկախության հռչակագրի օր սեպտեմբերի 2-ը:

Զարուհի Փոստանջյան

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր

Այս խորագրի վերջին նյութերը