Լրահոս

21.11.2011 15:43


Եգիպտոսի ռազմական խորհուրդը չի ընդունել կառավարության հրաժարականը

Եգիպտոսի ռազմական խորհուրդը չի ընդունել կառավարության հրաժարականը

«ՌԻԱ նովոստի»–ն փոխանցում է, որ Եգիպտոսի զինված ուժերի բարձրագույն խորհուրդը չի ընդունել կառավարության հրաժարականը, որը որոշել էր հրաժարական տալ Թահրիրի հրապարակում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով։ Բանակցություններից հետո զինվորականներին հաջողվել է նախարարներին համոզել շարունակել իրենց կառավարումը, հրաժարական է տվել միայն մշակույթի նախարար Իմամ Աբու Գազին։

Կահիրեի Թահրիր հրապարակում անկարգություններն սկսվել են նույեմբերի 19–ին վրանային ճամբարը ցրելու փորձի պատճառով։ Նոյեմբերի 18–ից վրանային ճամբար ստեղծած ցուցարարները զինվորականներից պահանջում էին արագացնել իշխանությունը քաղաքացիական դեմքերին հանձնելու գործընթացը։ Նրանց կարծիքով զինվորականները Հուսեին Տանտավիի գլխավորությամբ մտադիր են ձգձգել այդ գործընթացը՝ ձգտելով մնալ իշխանության։

Այս խորագրի վերջին նյութերը