Լրահոս

03.07.2024 23:39


Երևանում «Հայփոստ»-ի բաժանմունքից գողացել են զինվորի համար նախատեսված դրամատուփի գումարը

Երևանում «Հայփոստ»-ի բաժանմունքից գողացել են զինվորի համար նախատեսված դրամատուփի գումարը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 1-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 03։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Նարինե Մ․-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 03։35-ի սահմաններում անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Նանսենի փողոցի 10 հասցեում գտնվող «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժանմունքի ապակյա դուռը, մուտք գործել ներս, սեղանին ամրացված զինվորի համար նախատեսված դրամատուփից գողացել է գումարը և դիմել փախուստի:

Այս խորագրի վերջին նյութերը